Ռուսաստանը չի համաձայնի այնպիսի համաձայնագրի, որը կներառի ՆԱՏՕ-ի ներկայությունը Ուկրաինայում․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
Ռուսաստանը չի համաձայնի Ուկրաինայի վերաբերյալ այնպիսի համաձայնագրի, որը կներառի ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունը Ուկրաինայում, հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ABC News-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ռուսական կողմը չի համաձայնի խաղաղ կարգավորման, որը կներառի նրանց ներկայությունը ուկրաինական հողի վրա, եթե նրանք այնտեղ լինեն անվտանգության երաշխիքների շրջանակներում կամ, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» անդամներ։
«Մենք անպայման չենք ստորագրի, չենք համաձայնի և նույնիսկ չենք հանդուրժի ՆԱՏՕ-ի որևէ զորքերի ներկայությունը Ուկրաինայի տարածքում», - ասել է Ռյաբկովը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ