Զելենսկին հայտարարել է ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի հետ բանակցություններ վարելու ծրագրերի մասին
Աշխարհ
Առաջիկա օրերին Միացյալ Նահանգները Ռուսաստանի հետ բանակցություններ կվարի Ուկրաինայի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, գրում է Strana.ua-ն։
«Դրանից հետո, հնարավոր է, այս շաբաթվա վերջին (դեկտեմբերի 20-21), ուկրաինական պատվիրակությունը կրկին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի թիմի հետ Վաշինգտոնում», -նշել է քաղաքական գործիչը։
«Դե, այս հանդիպումից հետո կտեսնենք։ Մենք կքննարկենք առաջնորդների մակարդակով հանդիպումը՝ գոնե Միացյալ Նահանգների նախագահի հետ», - ասել է Զելենսկին։
Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ կհանդիպի և՛ Զելենսկու, և՛ Պուտինի հետ, երբ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ համաձայնության հասնի։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)