Ռուսաստանը մոտ ապագայում սպառնալիք կդառնա Եվրոպայի համար. Ֆինլանդիայի վարչապետ
Աշխարհ
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն պնդում է, որ Ռուսաստանը «մոտ ապագայում» սպառնալիք կներկայացնի Եվրոպայի համար։ Նրա խոսքերը Բուլղարիայի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Ռումինիայի և Շվեդիայի առաջնորդների հետ հանդիպումից հետո հրապարակել էր The Guardian-ը։
Ուկրաինայում հակամարտության համատեքստում նա հայտարարեց, որ խաղաղությունը «ավելի մոտ է, քան երբևէ», բայց որ իբր «չկան նշաններ, որ Ռուսաստանն իսկապես խաղաղություն է ուզում»։
«Ռուսաստանը շարունակում է սպառնալիք լինել ամբողջ Եվրոպայի համար այսօր, վաղը և կանխատեսելի ապագայում։ Ահա թե ինչու մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը», - ասել էր Օրպոն։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)