Բրազիլիայում ուժգին քամու հետևանքով տապալվել է Ազատության արձանը (տեսանյութ)
ՏեսանյութերԲրազիլիայի Ռիու Գրանդի դու Սուլ նահանգի Գուայբա քաղաքում ուժեղ քամու պատճառով տապալվել է Ազատության արձանի կրկնօրինակը։ Ամբողջ քանդակը, այդ թվում՝ պատվանդանը, 35 մետր բարձրություն ուներ։ Ինչպես հաղորդում է G1 լրատվական պորտալը՝ հղում անելով քաղաքապետ Մարսելո Մարանատային, տուժածներ չկան։
Արձանի ջահը և այն պահող ձեռքը կոտրվել են։ Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-ին՝ ուժեղ քամու ժամանակ։ Սա Ազատության արձանի կրկնօրինակի հետ կապված առաջին դեպքը չէ Բրազիլիայում. CNN-ը հաղորդում է, որ հուշարձանը ավելի վաղ՝ սեպտեմբերին հրդեհվել էր։
Արձանն ընկել է Հավանայի խանութի և McDonald's ռեստորանի մոտ գտնվող հրապարակում։ Այն տեղադրվել է 2020 թվականին, երբ բացվել է խանութը։ Դրա սեփականատեր ընկերությունը հայտարարել է, որ շուտով կսկսի վնասված կառույցի ապամոնտաժումը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ