«Հայկական ժամանակ». Երեքից մեկում
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Ս. Սարգսյանի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանը չի պատրաստվում ընդգրկվել ՀՀԿ համամասնական ցուցակում: Կարապետյանն, ինչպես նշել ենք, մտադիր է պատգամավոր դառնալ մեծամասնականով: Մեր աղբյուրները նշում են, սակայն, որ Կարապետյանն առաջադրվելու է ոչ թե թիվ 32 ընտրատարածքում, որտեղ գործող պատգամավորը իր քրոջ ամուսինն է, և որտեղից ինքն ընտրվել է նախկինում, այլ Լոռու մարզի մյուս երեք ընտրատարածքներից մեկում: Թիվ 32-ում, ըստ ամենայնի, կսատարի իր մերձավորներից որևէ մեկին: Հիշեցնենք, որ Լոռու մարզի մյուս երեք ընտրատարածքներում գործող պատգամավորներն են Արկադի Համբարձումյանը (ՀՀԿ), Վիկտոր Դալլաքյանը (անկախ) և Կարեն Սարիբեկյանը (ՀՀԿ)»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ