ԱՄՆ–ը կարգելի յոթ երկրների քաղաքացիների մուտքը երկիր
Աշխարհ
ԱՄՆ-ն մուտքի արգելք կսահմանի յոթ երկրների՝ Բուրկինա Ֆասոյի, Մալիի, Նիգերի, Հարավային Սուդանի, Սիրիայի, Լաոսի և Սիեռա Լեոնեի քաղաքացիների համար։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը, ըստ ՌԻԱ Նովոստիի։
Հայտարարության մեջ նշվում է, որ նախկինում մասնակի սահմանափակումներ էին կիրառվել Լաոսի և Սիեռա Լեոնեի նկատմամբ, սակայն այժմ այդ երկրների քաղաքացիներին լիովին կարգելվի մուտք գործել Միացյալ Նահանգներ։
Նոյեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երրորդ աշխարհի երկրներից Միացյալ Նահանգներ միգրանտների հոսքը դադարեցնելու իր մտադրության մասին։ Նա ընդգծել էր, որ կչեղարկի ԱՄՆ քաղաքացի չհանդիսացող ներգաղթյալների համար նախատեսված բոլոր դաշնային նպաստներն ու սուբսիդիաները և կչեղարկի նրանց քաղաքացիությունը, ովքեր «խաթարում են հասարակական կարգը»։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ