Միլիարդատեր տղամարդը «հայրենասեր» հարսնացու է փնտրում
Այլ
Չինացի միլիարդատերը սոցիալական ցանցերում ամուսնության հայտարարություն է հրապարակել՝ նշելով, որ փնտրում է մի հարսնացու, որը կիսում է իր հայացքները, հայտնում South China Morning Post-ը։
Տղամարդը ներկայացել է որպես Լյու Սին։ Նա պնդում է, որ ներդրող է և կուտակել է 10 միլիարդ յուանից ավելի կարողություն։ Նա նաև անշարժ գույք ունի Չինաստանի երկու նահանգներում և մի քանի Rolls-Royce մեքենաներ։
Լյուն բացատրել է, որ միշտ տարված է եղել աշխատանքով, այդ պատճառով էլ քիչ փորձ ունի «սիրային գործերում»։ Այնուամենայնիվ, նա պնդում է, որ «հաստատ տգեղ չէ, չնայած բավականին գեր է»։ Լյուն նաև զգուշացրել է, որ չափազանց հայրենասեր է և իրեն ազգայնական է համարում։
Հայտարարությունը գրեթե հազար մեկնաբանություն է հավաքել։ Որոշ կանայք արձագանքել են հրապարկմանն իրենց տյալներով և լուսանկարներով։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ