Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է. ՇՄՆ
Հայաստան
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարարությունը և «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրավիրում են մասնակցելու «Նոր կյանք թափոնին» աշխատարանին, որը տեղի կունենա դեկտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Բնության պետական թանգարանում։
Թափոնին նոր կյանք տալը ստեղծարար մտածողության և բնապահպանական պատասխանատվության համադրություն է։ Շրջակա միջավայրի նախարարության մասնագետները միջոցառման ընթացքում կներկայացնեն թե՛ տեսական, թե՛ գործնական մոտեցումներ, որոնք կօգնեն ձևավորել թափոնների պատասխանատու կառավարման մշակույթ և թափոնին տալ նոր կյանք։
Թափոնն արժեքի վերածելով՝ մենք՝
- նպաստում ենք շրջակա միջավայրի պահպանմանը,
- խթանում ենք վերամշակման մշակույթի զարգացումը,
- նվազեցնում ենք թափոնների բացասական ազդեցությունը,
- ձևավորում ենք էկոլոգիապես պատասխանատու վարքագիծ։
«Միջոցառման մասնակցության վերաբերյալ տեղեկություններ կարող եք ստանալ՝ զանգահարելով 011 818 555 /5170/»,- նշվում է հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել