Օրբանը Ռուսաստանի սառեցված ակտիվների վերաբերյալ նամակ է գրել Պուտինին
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է, որ նամակ է գրել նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավման վերաբերյալ Մոսկվայի արձագանքի մասին, մեջբերում է Mandiner-ը։
Օրբանը նշել է, որ հետաքրքրվել է արձագանքով և այն մասին, թե արդյոք այս հարցում հաշվի կառնվեն ԵՄ առանձին անդամ պետությունների քվեարկությունները։ Նա ասել է, որ ստացել է պատասխան, որ Ռուսաստանը «վճռականորեն կարձագանքի», բայց հաշվի կառնի առանձին երկրների քվեարկությունները։
Հունգարիայի վարչապետը կրկին հայտարարել է ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների օգտագործման դեմ, քանի որ դա կհանգեցնի «էսկալացիայի նոր մակարդակի»։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել