Ուկրաինայում մտադիր են նոր հարկ մտցնել երկրի վերականգնմանը աջակցելու համար
Աշխարհ
Ուկրաինան քննարկում է երկրի վերակառուցման համար առանձին հարկի ներդրման հարցը: Այս մասին Forbes Ukraine-ին տված հարցազրույցում հայտարարել է Համայնքների և տարածքային զարգացման փոխնախարար Ալյոնա Շկրումը։
«Ապագայում վերակառուցման հիմնադրամը կարող է ֆինանսավորվել առանձին հարկով», - ասել է նա՝ հավելելով, որ հարկը չի նախատեսվում մտցնել մինչև ռազմական գործողությունների ավարտը։
Փոխնախարարի խոսքով՝ ներկայումս հիմնական խնդիրը վերակառուցման հիմնադրամի ստեղծումն է՝ Ուկրաինայի ենթակառուցվածքների և տնտեսության վերականգնման նպատակով միջոցներ կուտակելու համար: Նա նշել է, որ դրամաշնորհները բավարարում են երկրի կարիքների միայն 5-10%-ը, և առկա վարկերը պետք է մարվեն ապագայում։
Իր հերթին, Գերագույն ռադայի հարկային կոմիտեի ղեկավար Դանիլո Հետմանցևը հայտարարել է, որ նման նախաձեռնություն չի քննարկվում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)