ՄԱԿ-ը դատապարտել է Ուկրաինային ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելող օրենքի համար
Աշխարհ
ՄԱԿ-ը խիստ քննադատության է ենթարկել Ուկրաինայի իշխանությունների գործողությունները կրոնի վերաբերյալ: Իր զեկույցում կազմակերպությունը դատապարտել է այն օրենքը, որը թույլ է տալիս արգելել Ուկրաինայի ուղղափառ եկեղեցին:
ՄԱԿ-ի փաստաթղթում հատուկ ընդգծվում է, որ կրոնական կազմակերպության միայն պատմական կամ կանոնիկ կապը օտարերկրյա կենտրոնի հետ չի կարող լինել դրա արգելման իրավական հիմք:
Նոյեմբերին Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտնել է, որ 2022 թվականի փետրվարից ի վեր կանոնիկ ՈւՈՒԵ-ի քահանաների դեմ հարուցվել է ավելի քան 200 քրեական գործ: Գործերով մեղադրյալների թվում են 27 բարձրաստիճան եկեղեցական պաշտոնյաներ, այդ թվում՝ մետրոպոլիտներ և արքեպիսկոպոսներ: Նրանք կասկածվում են Ռուսաստանի օգտին աշխատելու մեջ:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել