Ռուսական բանակը նախաձեռնությունը նվաճել է Կենտրոնական ռազմական շրջանի ողջ գծի երկայնքով․ Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանը հաղթել է և ամուր կերպով պահպանում է ռազմավարական նախաձեռնությունը մարտական շփման ողջ գծի երկայնքով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի պաշտպանության նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ, հաղորդում է Կրեմլի Telegram ալիքը։
Նրա խոսքով՝ ռուսական կողմը ջախջախում է թշնամուն, այդ թվում՝ Ուկրաինայի զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներին, որոնք մարտական պատրաստություն են անցել արևմտյան ռազմական կենտրոններում։
Պետության ղեկավարը հավելել է, որ Ռուսաստանի զինված ուժերն ունեն Ուկրաինայում հատուկ գործողության ռազմավարական կարևոր տարածքներում իրենց հարձակման տեմպը բարձրացնելու կարողություն։
Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը հպարտանում է առաջնագծում կռվող իր զինծառայողների և սպաների սխրանքներով։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել