ԵՄ-ն Հայաստանից և Մոլդովայից չի պահանջում այն, ինչ պահանջում է Վրաստանից․ Կոբախիձե
Աշխարհ
Եվրոպական Միության (ԵՄ) երկակի մոտեցումը Վրաստանի նկատմամբ ամոթալի է։ Ըստ ԱՊԱ-ի վրացական բյուրոյի, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, եվրոպական բյուրոկրատիան ուղիղ պահանջում է, որ Վրաստանը միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։
«2022 թվականին մենք կատարեցինք պարզ հաշվարկներ և տեսանք, որ պատժամիջոցներին միանալը կարող է հանգեցնել առնվազն 10% տնտեսական անկման։ Հետևաբար, որոշում կայացրինք մեր ազգային շահերին համապատասխան», – հավելել է Կոբախիձեն։
Վրաստանի վարչապետը նաև հիշեցրել է, որ եվրոպական բյուրոկրատիան նման պահանջներ չի ներկայացրել Մոլդովային, Հայաստանին կամ այլ երկրներին. «Այստեղ նույնպես կան երկակի ստանդարտներ։ Որոշ երկրների վարչապետներ կարող են Եվրոպայից Մոսկվա թռչել։ Մենք դեմ չենք. դա շահագրգիռ երկրների ներքին գործն է։ Բայց այն, ինչ ընդունելի է որոշների համար, կարող է սուր բացասական արձագանք առաջացնել մյուսների մոտ»,- ասել է նա։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել