ԵՄ-ն որոշել է զորքեր տեղակայել ամբողջ Եվրոպայում
Աշխարհ
Եվրախորհրդարանի անդամները աջակցել են Եվրամիության կազմում այսպես կոչված «ռազմական Շենգեն» ստեղծելու գաղափարին՝ «Ռուսաստանից եկող պոտենցիալ սպառնալիքից» պաշտպանվելու համար։ Նրանք այս մասին բանաձև են ընդունել չորեքշաբթի՝ դեկտեմբերի 17-ին, հայտնում է Եվրախորհրդարանի պաշտոնական կայքը։
Բանաձևում խորհրդարանի անդամները կոչ են արել վերացնել ներքին սահմանները ԵՄ-ի ներսում զորքերի և ռազմական տեխնիկայի տեղաշարժի համար։
«Դեռևս գոյություն ունեն զգալի վարչական, ֆինանսական և ենթակառուցվածքային խոչընդոտներ, այդ իսկ պատճառով ռազմական տեխնիկայի տեղափոխումը ԵՄ տարածքով երբեմն կարող է տևել մեկ ամսից ավելի», - նշվում է մամուլի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Մարիամ Փաշինյանը ներկայացել է նոր ֆոտոշարքով