Եգիպտոսում հնագիտական բացահայտում է կատարվել
Գիտություն և Մշակույթ
Իտալացի հնագետները Կահիրեի մոտակայքում գտնվող Աբուսիր դամբարանադաշտում հայտնաբերել են հին եգիպտական արևի տաճարի ավերակներ, որը պատկանել է Նյուսերե փարավոնին, հաղորդում է CBS News-ը։
Հուշարձանը հայտնաբերվել է դեռևս 1901 թվականին։ Հայտնագործությունը կատարել է գերմանացի եգիպտագետ Լյուդվիգ Բորխարդտը, ով հայտնի է դարձել 1912 թվականին Նեֆերտիտիին պատկերող քանդակի հայտնաբերմամբ։ Այդ ժամանակ պեղումները անհնար էին ստորգետնյա ջրերի բարձր մակարդակի պատճառով։ Այժմ հայտնաբերվել է տաճարի մի հատված, որը երկար ժամանակ թաղված էր Նեղոսի նստվածքների տակ։
Նախկինում Եգիպտոսի և Գերմանիայի գիտնականները Մենկաուրի բուրգում թաքնված խոռոչներ էին հայտնաբերել ։ Նրանք կարծում են, որ սա կարող է գաղտնի մուտք լինել։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)