Վրաստանի քաղաքացիները այլևս չեն կարողանա քվեարկել արտասահմանում գտնվելու ընթացքում
Աշխարհ
Չորեքշաբթի օրը Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունեց նոր Ընտրական օրենսգիրքը։ Նոր օրենսգրքի համաձայն՝ երկրի արտերկրում բնակվող քաղաքացիներին արգելվում է քվեարկել համապետական ընտրություններում։ Քվեարկությունը ուղիղ հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում։
79 պատգամավոր կողմ է քվեարկել, իսկ 11-ը՝ դեմ: Փոփոխությունների համաձայն, արտասահմանում գտնվող Վրաստանի քաղաքացիները կկարողանան մասնակցել խորհրդարանական ընտրություններին միայն իրենց հայրենիք վերադառնալով և իրենց բնակության վայրում քվեարկելով: Հանրաքվեներն ու պլեբիսցիտները նույնպես կանցկացվեն միայն Վրաստանի տարածքում։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)