Paramount-ը հաստատել է Warner Bros. Discovery-ն ձեռք բերելու մտադրությունը
Այլ
Paramount Skydance մեդիա հոլդինգը շարունակում է հավատարիմ մնալ Warner Bros. Discovery-ի ձեռքբերմանը, հայտարարել է Paramount-ը այն բանից հետո, երբ Warner Bros.-ի տնօրենների խորհուրդը բաժնետերերին խորհուրդ տվեց մերժել առաջարկը։
Դեկտեմբերին լրատվամիջոցներում լուրեր տարածվեցին, որ Warner Bros. Discovery Inc.-ը բանակցություններ է սկսել իր կինոստուդիաները, ինչպես նաև HBO Max հոսքային ծառայությունը Netflix- ին վաճառելու վերաբերյալ: Այնուհետև Netflix-ը հայտարարեց Warner Bros.-ի բոլոր ակտիվները ձեռք բերելու մասին՝ մեկ բաժնետոմսի համար 27.75 դոլարով կամ 72 միլիարդ դոլարով, ինչը ընկերությանը գնահատում է 82.7 միլիարդ դոլար:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)