Շրջադարձային օր բելգահայ համայնքի համար, Անտվերպենում ձեռք բերվեց Հայ Առաքելական եկեղեցու շինություն
Այլ
Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակ Գերաշնորհ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի օրհնությամբ և Անտվերպենի ու Մեխելենի հոգևոր հովիվ Հոգեշնորհ Տիրայր վարդապետ Հակոբյանի առաջնորդությամբ, համայնքի համախմբված ջանքերի, ծխական խորհրդի անձնվեր ծառայության, հավատացյալ ժողովրդի նվիրատվությունների և միասնական կամքի շնորհիվ հնարավոր եղավ ձեռք բերել նախկին Կաթոլիկ Սուրբ Հովսեփ եկեղեցին՝ իր հարակից շինություններով։
Այսուհետ եկեղեցին կգործի Սուրբ «Գրիգոր Նարեկացի» անվամբ՝ դառնալով համայնքի հոգևոր կյանքի նոր կենտրոն։
Եկեղեցին, իր գույքով և ապագա շինություններով, դարձավ համայնքի սեփականությունը և կծառայի որպես Աստծու տուն, որի միջոցով հոգևորականներն ու համայնքը կշարունակեն իրականացնել հայկական ինքնության և բարոյահոգևոր արժեքների պահպանման իրենց առաքելությունը։
Խորին երախտագիտության և գովասանքի են արժանի համայնքի բոլոր հոգևոր հայրերը, բազմաթիվ նվիրատուներն ու աջակիցները՝ իրենց նվիրվածության և անգնահատելի ներդրման համար։ Այս հաջողությունը վկայում է հայ ժողովրդի միասնության, ինքնագիտակցության և անսասան հավատքի մասին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)