Կինը ծծմբաթթու է լցրել քնած ամուսնու վրա նրա ծննդյան օրը
Այլ
Թաիլանդցի կինն ամուսնու ծննդյան օրը ծծմբաթթու է լցրել նրա վրա և ձերբակալվել, հաղորդում է The Thaiger-ը։
Դեկտեմբերի 16-ի գիշերը ոստիկանությունն ու փրկարարները արձագանքել են Ռայոնգ նահանգում տեղի ունեցած դաժան հարձակման մասին ահազանգին։ Նրանք 60-ամյա Սոմչային գտել են իր սենյակում նստած։ Նա ամբողջ մարմինը պատված էր ծանր քիմիական այրվածքներով։
Նա չէր կարողանում բացել աչքերը կամ խոսել, քանի որ ծծմբաթթվի մի մասը բերանն էր լցվել։ Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Ըստ իշխանությունների՝ կինը տղամարդու վրա ծծմբաթթու է լցրել քնած ժամանակ։ Փրկարարներից մեկը խոստովանել է, որ 10 տարի շարունակ երբեք նման հարձակում չի տեսել։
Իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են զոհի կնոջը և տարել են ոստիկանություն՝ հարցաքննության՝ դրդապատճառը պարզելու համար։ Միջադեպի պատճառը կարող էր լինել ընտանեկան լուրջ կոնֆլիկտը։ Հետաքննությունը շարունակվում է։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)