ԵՄ-ն մինչև 2027 թվականի աշունը կհրաժարվի ռուսական գազից
Աշխարհ
Եվրամիությունը մինչև 2027 թվականի աշունը հրաժարվելու է ռուսական գազից։
Եվրախորհրդարանը բացարձակ մեծամասնությամբ օրենք է ընդունել, որը արգելում է ռուսական գազի ներմուծումը մինչև 2027 թվականի աշունը։ Եվրախորհրդարանի 500 անդամներ քվեարկեցին կողմ, 120-ը՝ դեմ, իսկ 32-ը՝ ձեռնպահ։
«Այսօրվա քվեարկությունը հստակ և հզոր ազդանշան է ուղարկում. Եվրոպան այլևս երբեք կախված չի լինի ռուսական գազից։ Սա ԵՄ-ի համար մեծ նվաճում է և պատմական շրջադարձային կետ եվրոպական էներգետիկ քաղաքականության մեջ»,-ասել է Միջազգային առևտրի կոմիտեի գլխավոր զեկուցող Ինեզե Վայդերեն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)