Տղամարդը գողացել է տոնածառի զարդերը՝ տոնական տրամադրության բացակայության պատճառով
Այլ
ՌԴ Տուլայում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը հիպերմարկետից գողացել է տոնածառի՝ գրեթե 10,000 ռուբլի արժողությամբ զարդեր, գրում է Գազետան։
Խանութի ներկայացուցիչը ոստիկանության բաժանմունք է դիմել՝ հայտնելով սուրբծննդյա զարդերի գողության մասին։ Հանցագործության ընդհանուր վնասը կազմել է ավելի քան 9,000 ռուբլի։ Կասկածյալը արագորեն նույնականացվել է որպես տեղի 33-ամյա բնակիչ։
Հարցաքննության ժամանակ նա խոստովանել է, որ գողությունը կատարել է, որպեսզի սուրբծննդյան տրամադրություն ստեղծի իր համար։ Գողոնը առգրավվել և վերադարձվել է խանութ։ Որոշում է կայացվել գողության համար քրեական գործ հարուցել։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)