Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է արել միջոցներ ծախսել պաշտպանության վրա՝ Ռուսաստանի ուժեղացումը կանխելու համար
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կոչ է արել դաշինքի անդամներին ավելացնել պաշտպանության ծախսերը մինչև ՀՆԱ-ի 5%-ը՝ կանխելու համար Ռուսաստանի հանկարծակի ամբողջ ռազմական դաշինքից ավելի ուժեղ դառնալը։ Նա այս մասին հայտարարել է BBC-ին տված հարցազրույցում։
Ռյուտեն կարծում է, որ եթե դաշինքը չավելացնի ծախսերը, Ռուսաստանը մի քանի տարվա ընթացքում կարող է ավելի ուժեղ դառնալ, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները։ Գլխավոր քարտուղարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհիվ Հյուսիսատլանտյան դաշինքը «ավելի ուժեղ է, քան երբևէ», և պաշտպանական ծախսերի ավելացման իր պահանջը «դարձել է Թրամփի արտաքին քաղաքականության ամենամեծ հաջողությունը»։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)