«Հրապարակ». Դերժավայի Արկադին՝ ՕԵԿ–ից ՀՀԿ
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Չնայած ՀՀԿ-ում հայտարարում են, թե ցուցակները չեն քննարկել, որոշ տեղերում արդեն հստակ է, թե ում է սատարելու ՀՀԿ-ն: Խոսքը հատկապես գործարարների մասին է, որոնք պետք է չլինեին ապագա ԱԺ-ում: Օրինակ, մեզ հայտնի դարձավ, որ Սպիտակի թիվ 29 ընտրատարածքում ՀՀԿ-ն մեծամասնականով սատարելու է Արկադի Համբարձումյանի՝ Դերժավայի Արկադիի թեկնածությունը, ով թեև ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ է, սակայն կուսակցական չէ: «Դերժավա» և «Սլավգրուպ» ընկերությունների նախկին նախագահի քաղաքական ուղին հարթ չի եղել: Նա ժամանակին պատգամավոր է դարձել ՕԵԿ ցուցակով, հետո լքել է ՕԵԿ շարքերը և մտել «Գործարար» պատգամավորական խումբ, իսկ այժմ վայելում է ՀՀԿ-ի հովանավորությունը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ