Ուկրաինան առանց նոր արտաքին ֆինանսավորման` գարնանը կարող է սնանկանալ․ Guardian
Աշխարհ
Ուկրաինան կարող է սնանկանալ մինչև գարուն՝ առանց նոր արտաքին ֆինանսավորման։ Այս մասին գրում է բրիտանական The Gaurdian թերթը։
«Եվրոպական հանձնաժողովը գնահատում է, որ Կիևին 2026 և 2027 թվականներին մոտ 136 միլիարդ եվրո կպահանջվի պաշտպանության ֆինանսավորման և երկրի գործունեությունը պահպանելու համար։ Առանց նոր միջոցների Ուկրաինան ռիսկի է դիմում մինչև գարուն սնանկանալու և հնարավոր է՝ չկարողանա վճարել զինվորներին, ուսուցիչներին և ոստիկաններին», - նշվում է հրապարակման մեջ։
Դեկտեմբերի 18-ին Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը հայտարարել է, որ եթե Euroclear-ի ակտիվները բռնագրավվեն Ռուսաստանում, կարող է առաջանալ «ձնագնդի էֆեկտ»։ Euroclear-ը չի կարողանա բավարարել իր հաճախորդների սպասումները, և նրա կայունությունը կվտանգվի։ Բելգիայի վարչապետը ընդգծել է, որ սա «ֆինանսական մղձավանջ» կլինի ընկերության համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)