Զելենսկին հաստատել է, որ ուկրաինացի բանակցողները մեկնում են Միացյալ Նահանգներ
Աշխարհ
Ուկրաինացի խաղաղության բանակցողները մեկնում են Միացյալ Նահանգներ և նախատեսում են հանդիպել ամերիկյան թիմի հետ դեկտեմբերի 19-ին և 20-ին: Այս մասին լրագրողներին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, մեջբերում է Reuters-ը։
Ըստ Ուկրաինայի առաջնորդի՝ ներկայումս վերջնական, համաձայնեցված խաղաղության առաջարկներ չկան: Նա կրկնել է դաշնակիցներին ուղղված իր կոչը՝ ամրապնդել Ուկրաինան, եթե Ռուսաստանը «հրաժարվի դադարեցնել ռազմական հակամարտությունը»։
Զելենսկին նաև նշել է, որ Միացյալ Նահանգները փոխզիջում է փնտրում Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման հարցում:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն