Հունգարիան չի մասնակցի ԵՄ-ի կողմից Ուկրաինային տրամադրվող վարկին. Օրբան
Աշխարհ
Հունգարիան չի կարող մասնակցել ԵՄ-ի կողմից Եվրոպային տրամադրվող վարկին, քանի որ սահմանադրությունը պահանջում է խորհրդարանի հաստատում, որը այն չի տրամադրի։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ Բրյուսելում լրագրողներին ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Ես նման թույլտվություն չունեմ, և չեմ կարծում, որ որևէ հունգարացի վարչապետ երբևէ խորհրդարանի հաստատում կստանա Հունգարիան ԵՄ վարկի միջոցով պարտքերի մեջ գցելու համար», - ասել է նա։
Նրա խոսքով՝ դեռևս հայտնի չէ, թե Ուկրաինայի համար ինչ ֆինանսավորման առաջարկներ կփոխարինեն սառեցված ռուսական ակտիվների բռնագրավման գաղափարին։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru