Ֆինլանդիան 15 միլիոն եվրոյի անօդաչու թռչող սարքեր կգնի
Աշխարհ
Ֆինլանդիան 15 միլիոն եվրո արժողությամբ հետախուզական և դիտորդական անօդաչու թռչող սարքերի խմբաքանակ կգնի, որոնց մատակարարումները նախատեսված են 2026 թվականի սկզբին, հայտարարել է երկրի Պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։
«Պաշտպանության ուժերը լրացուցիչ անօդաչու թռչող սարքեր են գնում հետախուզության, հսկողության և թիրախների հայտնաբերման համար, ինչպես նաև սարքավորումներ և պահեստամասեր», - ասվում է հայտարարության մեջ։
Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը պարզաբանել է, որ մատակարարումը կներառի Parrot Anafi UKR անօդաչու թռչող սարքեր, որոնք մշակվել են «ուկրաինական փորձի» հիման վրա։ Ֆինլանդիան նախատեսում է գնման համար ծախսել մոտ 15 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)