Գերասիմովը հայտնել է Վենեսուելայի շուրջ տիրող տագնապալի իրավիճակի մասին
Աշխարհ
Վենեսուելայի շուրջ տագնապալի իրավիճակ է ստեղծվել, որտեղ Միացյալ Նահանգները ձգտում է պաշտոնանկ անել օրինական ճանապարհով ընտրված նախագահին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը արտասահմանյան ռազմական կցորդների համար ճեպազրույցի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Լատինական Ամերիկայում իրավիճակը զարգանում է տարածաշրջանում անվերապահ գերիշխանության հասնելու Միացյալ Նահանգների փորձի ֆոնին։ Առավել մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել Վենեսուելայի շուրջ, որտեղ Վաշինգտոնը նպատակ է դրել պաշտոնանկ անել երկրի օրինական ճանապարհով ընտրված նախագահին», - ընդգծել է նա։
Գերասիմովի խոսքով՝ Միացյալ Նահանգները գործողություններ է ձեռնարկում տարածաշրջանում ծովային նավագնացությունը և օդային թռիչքները խոչընդոտելու համար, ինչը հակասում է միջազգային իրավունքին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)