Հնդկաստանում երկու ընկեր հայտնաբերել են թանկարժեք հազվագյուտ կանաչ ադամանդ
Այլ
Հնդկաստանում երկու ընկեր հայտնաբերել են հազվագյուտ, բարձրորակ կանաչ ադամանդ: Մասնագետները դրա արժեքը գնահատում են ավելի քան 50,000 դոլար, գրում է The Sun-ը։
Ադամանդը հայտնաբերել են 24-ամյա Սաթիշ Խաթիկը և 23-ամյա Սաջիդ Մոհամմեդը: Պաննան, որտեղ ապրում են ընկերները, հայտնի է ոչ միայն իր բարձր աղքատության մակարդակով, այլև ադամանդի հանքավայրերով, և հենց այնտեղ էլ երիտասարդների բախտը բերել է: Քարը ներկայացվել է քաղաքային պաշտոնական գնահատողին, որը հաստատել է գտածոյի իսկությունը։
Գնահատող Անուպամ Սինգհի խոսքով՝ ադամանդը կշռում է 15.34 կարատ, և դրա որակը այն դասում է լավագույն բնական ադամանդների շարքին: Վերջնական գինը կախված կլինի դոլարի փոխարժեքի տատանումներից և Rapaport-ի կողմից տրամադրված չափանիշներից, որը համաշխարհային ադամանդի շուկայի հիմնական ինդեքսներից մեկն է:
Հնդկական օրենսդրության համաձայն, վարձակալված տարածքներում հայտնաբերված բոլոր ադամանդները պետք է հանձնվեն պետությանը և վաճառվեն պաշտոնական աճուրդներում: Այս աճուրդները կազմակերպվում են եռամսյակը մեկ Հնդկաստանի կառավարության կողմից և գրավում են գնորդներ ինչպես երկրի տարբեր ծայրերից, այնպես էլ արտասահմանից։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)