Տղամարդը ներկայացել է որպես ուղևորի ընտանիքի անդամ և նստել ինքնաթիռ առանց տոմսի
Այլ
Մեծ Բրիտանիայի ամենածանրաբեռնված օդանավակայանում British Airways ավիաընկերության ինքնաթիռ է նստել առանց տոմսի կամ անձնագրի մի տղամարդ, հաղորդում է The Standard-ը։
Աղբյուրի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել դեկտեմբերի 13-ին, Լոնդոնի Հիթրոու օդանավակայանում։ Տղամարդը, որի ինքնությունը չի բացահայտվում, ինքնաթիռ է բարձրացել այլ ուղևորների հետ միասին՝ խուսափելով անվտանգության ստուգումներից։ Ենթադրվում է, որ նա ներկայացել է որպես ուղևորներից մեկի ընտանիքի անդամ։
Ականատեսների վկայությամբ, բորտուղեկցորդները կարողացել են բացահյտել ներխուժողին միայն շնորհիվ նրա, որ ինքնաթիռը լեփ–լեցուն է եղել, և նա շարունակել է նստել մյուս ուղևորների տեղերում: Նա ձերբակալվել է, չնայած իր պնդումներին, որ ինքնաթիռ նստելուց առաջ անցել է անվտանգության լիարժեք ստուգում:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)