Պենտագոնի ղեկավարը բողոքել է «գեր և հիմար» ամերիկացիներից
Աշխարհ
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը բողոքել է ամերիկացիների «գեր և հիմար» լինելու մասին: Նա պնդել է, որ ճարպակալումը և ուշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության համախտանիշը բարդացնում են ԱՄՆ բանակում զորակոչվելը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Բայց չնայած դրան՝ հաջողվել է ապահովել ռեկորդային մակարդաի զորակոչ, նշել է Պենտագոնի ղեկավարը: «Եվ ես գիտեմ, որ դա դժվար է՝ հաշվի առնելով հիմնական բաղադրիչները՝ գիտեք, մեր երիտասարդ տղամարդկանցից շատերը չափազանց գեր են կամ չափազանց հիմար», - հավելել է նա։
Այնուհետև Հեգսեթը փորձել է մեղմել իր մեկնաբանությունը՝ նշելով, որ զորակոչիկները, հավանաբար, թերպատրաստված են կամ տառապում են ւշադրության դեֆիցիտի ու հիպերակտիվության համախտանիշով կամ մեկ այլ բանով: Հեգսեթը հավելել է, որ կան բազմաթիվ գործոններ, որոնք նպաստում են նրան, թե ինչու են որոշ մարդիկ հարմար բանակի համար, իսկ մյուսները՝ ոչ։
Պենտագոնի ղեկավարը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատում զորակոչն ապահովելու համար բանակի ջանքերը և զգալի ժամանակ է հատկացնում վիճակագրությանը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)