Տեղի կունենա Լիբանանի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը
Աշխարհ
Լիբանանի և Իսրայելի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը նախատեսված է հունվարի 7-ին, ասվում է Լիբանանի նախագահի գրասենյակի հայտարարության մեջ։
Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը հանդիպել է լիբանանյան բանակցային խմբի ղեկավար Սիմոն Քարամի հետ, որի ընթացքում դիվանագետը ներկայացրել է Լիբանանի հարավում գտնվող Նաքուրա քաղաքում գտնվող ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) կենտրոնակայանում կայացած երկրորդ հանդիպման մանրամասները։
«Հանդիպման ընթացքում ներկայացվել է Լիբանանի բանակի կողմից կատարված աշխատանքի վերաբերյալ մանրամասն և փաստաթղթավորված զեկույց։ Կողմերը համաձայնել են հաջորդ հանձնաժողովի նիստն անցկացնել 2026 թվականի հունվարի 7-ին», - նշվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)