Փարիզում քուրդ ակտիվիստուհիների սպանության մեղադրանքով 2 թուրք է ձերբակալվել
Թուրքիա
Փարիզում ձերբակալվել է 2 տղամարդ, որոնց կասկածում են քուրդ ակտիվիստուհիների սպանության մեջ, փոխանցում է Radio France Internationale-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 10-ին Փարիզում հրազենային զենքից սպանվել էր Քրդական աշխատավորական կուսակցության 3 ակտիվիստուհի։ Կասկածյալների ձերբակալության վայրի և ժամի մասին ոչինչ չեն հայտնել։ Հայտնի է միայն, որ նրանք թուրքական ծագում ունեն։ Ոստիկանությունն արդեն հարցաքննել է տղամարդկանց։ Ֆրանսիական օրենքների համաձայն՝ ձերբակալությունը առանց հանցանքի ապացուցման չի կարող տևել 2 օրից ավել, սակայն կարող է երկարաձգվել հատուկ ծանր հանցագործության դեպքում։
Քուրդ ակտիվիստուհիների սպանությունը վրդովմունքի մեծ ալիք առաջ բերեց աշխարհում։ Քրդական աշխատավորական կուսակցությունը՝ PKK-ն, պատասխանատվությունը բարդեց Թուրքիայի կառավարության վրա։ Իր հերթին, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ էրդողանը դրանում մեղադրեց քուրդ անջատողականներին՝ ակնարկելով PKK-ի ներքին ընդդիմության շրջանում առկա տարաձայնությունները։
2012թ. դեկտեմբերից պաշտոնական Անկարան բանակցություններ է վարում PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ, ով ցմահ բանտարկված է թուրքական բանտերից մեկում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)