Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել և չեղարկվել
Աշխարհ
Դուբայի օդանավակայանում ավելի քան 200 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել ուժեղ անձրևի և ամպրոպի պատճառով, հաղորդում է Life-ը՝ հղում անելով SHOT-ին։
Լրագրողների տվյալներով՝ օդանավակայանում ուշացել կամ չեղարկվել է 214 չվերթ։ 159 չվերթի ժամանման ժամանակը հետաձգվել է, ևս 46-ի մեկնման ժամանակը հետաձգվել է, իսկ ինը չեղարկվել է։ Քսանչորս չվերթ կապված է եղել Ռուսաստանի հետ։
Նշվում է, որ ներկայումս ուշանում են դեպի Դուբայ ռուսական յոթ չվերթ՝ չորսը Մոսկվայից , երկուսը՝ Կազանից և մեկը՝ Նովոսիբիրսկից։ Միևնույն ժամանակ, ուշանում են 16 հետադարձ չվերթ՝ վեցը դեպի Մոսկվա, երեքը՝ Սոչի, երկուսը՝ Սանկտ Պետերբուրգ, երկուսը՝ Կազան և մեկականը՝ Եկատերինբուրգ, Նովոսիբիրսկ և Կրասնոդար։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն