Ուկրաինայի կարգավորման ամենաբարդ հարցերը դեռևս լուծված չեն․ Ռուբիո
Աշխարհ
Ուկրաինայում հակամարտության կարգավորման ամենաբարդ հարցերը մնում են չլուծված, լրագրողներին ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն , հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Նա ասել է. «Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, բայց դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»։
«Եվ, իհարկե, ամենադժվար հարցերը միշտ թողնվում են վերջում», - ասել է պետքարտուղարը։
Մի քանի օր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր , որ ուկրաինական հակամարտության կարգավորմանը խոչընդոտում է Մոսկվայի և Կիևի միջև թշնամանքը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)