ԵՄ-ի որոշումը նշանակալի հաղթանակ էր․ Զելենսկի
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին իր Telegram ալիքում հայտարարել է , որ Եվրամիության ( ԵՄ ) առաջնորդների կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի անտոկոս վարկ տրամադրելու որոշումը «նշանակալի հաղթանակ» է։
«Սա մեզ համար ամրապնդում է։ Սա ազդանշան է ռուսների համար, որ իմաստ չունի շարունակել կռվելը, քանի որ մեզ ֆինանսապես աջակցում են, ինչը նշանակում է, որ մենք չենք հանձնվի առաջնագծում։ Մենք կաջակցենք մեր բանակին և մեր ժողովրդին», - գրել է Ուկրաինայի ղեկավարը։
Դեկտեմբերի 19-ին Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան Բրյուսելում կայացած գագաթնաժողովից հետո հայտարարեց, որ ԵՄ-ն Ուկրաինային կտրամադրի 90 միլիարդ եվրոյի վարկ՝ հիմնվելով միության բյուջեի վրա, որը Կիևը կարող է մարել սառեցված ռուսական ակտիվների միջոցով։ Նա նշել է, որ այս գումարը կօգտագործվի երկրի 2026 և 2027 թվականների անհետաձգելի ֆինանսական կարիքները հոգալու համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)