Ումերովը բանակցություններ է վարել եվրոպացի գործընկերների հետ
Աշխարհ
Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը հաստատել է, որ եվրոպացի գործընկերները կմասնակցեն ուրբաթ օրը Մայամիում նախատեսված բանակցություններին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։
Ումերովի խոսքով՝ Եվրոպայի և Ուկրաինայի ներկայացուցիչները արդեն նախնական խորհրդակցություններ են անցկացրել ամերիկյան պատվիրակության հետ հանդիպումից առաջ։
«Այսօր Միացյալ Նահանգներում, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գնատովի հետ միասին, մենք սկսում ենք ամերիկյան կողմի հետ խորհրդակցությունների հաջորդ փուլը։ Միացյալ Նահանգների հրավերով այս ձևաչափին են միացել նաև եվրոպացի գործընկերները», - ասել է Ումերովը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)