Կրետեի ափերից ավելի քան 500 միգրանտ է տարհանվել
Աշխարհ
Հունաստանը մեկ օրում իրականացրել է վերջին ժամանակների ամենամեծ միգրանտների փրկարարական գործողություններից մեկը՝ Գավդոս կղզու ափերից տարհանելով 545 մարդու, որոնք փորձում էին ծովով հասնել Եվրոպա։
Հունական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ ուրբաթ լուսաբացին Հունաստանի ափային պահպանությունը աղետի մասին ահազանգ է ստացել։ Արձագանքելու համար անմիջապես գործի են դրվել ափային պահպանության երեք նավ, Frontex-ի նավեր և մոտակա երեք պարեկային նավեր։
Գործողության ընթացքում հայտնաբերվել է մի փոքրիկ ձկնորսական նավ, որը տեղափոխում էր հարյուրավոր միգրանտներ: Փրկարարական աշխատանքները տևել են մի քանի ժամ և ավարտվել Գավդոս կղզուց 16 ծովային մղոն հարավ-արևելք:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)