15-ամյա աշակերտուհուն սպանած տղամարդու ինքնությունը բացահայտվել է 28 տարի անց
Այլ
ԱՄՆ Մոնտանայի ոստիկանությունը բացահայտել է 1996 թվականին դպրոցական աղջկա սպանած մարդասպանի ինքնությունը, հաղորդում է CBS News-ը։
15-ամյա Դանիել Հուչինսը 1996 թվականի սեպտեմբերի 21-ին այդպես էլ տուն չի վերադարձել։ Նրա ծնողները դիմել են ոստիկանություն։ Նրա մարմինը շուտով հայտնաբերվել է Գալատին գետում։ Հետաքննիչները պարզել են, որ Հուչինսը սեռական բռնության է ենթարկվել։ Հանցագործության վայրում հայտնաբերվել է մարդասպանի ԴՆԹ–ն, սակայն նրա ինքնությունը 28 տարի մնացել է անհայտ։
2021 թվականին հետաքննությունը վերսկսվել է։ Երեք տարվա աշխատանքից հետո ԴՆԹ փորձագետները կարողացել են կազմել մարդասպանի տոհմածառը։ Կասկածյալը նույնականացվել է որպես 55-ամյա Փոլ Հաչինսոն, որը ապրում էր հանցագործության վայրից մոտավորապես 100 մղոն հեռավորության վրա։ Հետաքննիչները հարցաքննել են նրան 2024 թվականի հուլիսին։ Տղամարդը հերքել է իր մասնակցությունը դպրոցական աղջկա մահվանը, բայց ակնհայտորեն նյարդային է եղել։
Հաջորդ օրը Հաչինսոնը զանգահարել է ոստիկանություն, ասել, որ օգնության կարիք ունի և անջատել է հեռախոսը։ Նրան անգիտակից վիճակում գտել են ճանապարհի եզրին։ Նրան փրկելու ջանքերը անհաջող էին։ Հետաքննիչները հետագայում պարզել են, որ նա ինքնասպան է եղել։ Դեկտեմբերին տեղի ունեցած գործը ամփոփող մամուլի ասուլիսում քննիչները և Հաչինսի ընտանիքը հայտարարել են, որ կասկած չունեն՝ Հաչինսոնն է եղել հանցագործը։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)