Անհայտ անձինք Բելգիայի թանգարանից գողացել են Նապոլեոնի մատանին
Այլ
RTBF հեռուստաընկերության հաղորդմամբ՝ անհայտ անձինք թալանել են Բելգիայի Ժենապ կոմունայում գտնվող «Նապոլեոնի վերջին շտաբ–բնակարան» թանգարանը։
Դեպքը տեղի է ունեցել դեկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը։ Հաղորդվում է, որ երկու գողեր շենք են մտել՝ պատուհանը կոտրելով։ Նրանք գողացել են Նապոլեոն Բոնապարտին պատկանող 18 կարատանոց մատանի՝ հինգ ադամանդներով, ինչպես նաև Նապոլեոնյան դարաշրջանի ոսկե և արծաթե մետաղադրամներ։ Այս իրերի պատմական արժեքը «շատ ավելի բարձր է, քան դրանց շուկայական արժեքը և իրենից ներկայացնում է եզակի ժառանգություն»։
Գողության գործով հետաքննություն է ընթանում։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)