«Առավոտ». Սերժ Սարգսյանն ինքն իրեն զրկել է
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Անցած քսան տարիների ընթացքում ոչ մի ընտրարշավի նախաշեմին մեր երկրում չի տիրել անվստահության այսպիսի մթնոլորտ: Համոզված եղեք, որ այն էապես չի փոխվի, եթե նույնիսկ իշխանությունները հրաշքով հրաժարվեն մեծամասնական ընտրակարգից, որովհետև երկրում այսօր գոյություն չունի այնպիսի ուժային քաղաքական կենտրոն, որը կարող է ստանձնել անկողմնակալ և անաչառ արբիտրի դերակատարություն: ԱԺ ընտրություններում նման դեր կարող էր խաղալ իշխանության նախագահական ինստիտուտը, սակայն այն դեպքում, եթե երկրի նախագահը լիներ անկուսակցական կամ գոնե անհատապես չմասնակցեր խորհրդարանական ընտրություններին: Այսօր Սերժ Սարգսյանը այդ հնարավորությունից ինքն իրեն զրկել է, և մենք հայտնվել ենք աննախանձելի իրավիճակում», - «Առավոտին» տված հարցազրույցում կարծիք հայտնեց քաղաքապետ Հմայակ Հովհաննիսյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ