Զելենսկին հայտարարել է` անհրաժեշտ է պատժել Ռուսաստանին
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է պատասխանատվություն կրի «ոչ միայն ֆինանսապես, այլև բարոյապես և իրավականորեն»։ Նա այսպես է մեկնաբանել Եվրամիությունից 90 միլիարդ եվրոյի վարկը։ Նրա խոսքերը մեջբերել է լեհական մամուլի գործակալությունը (PAP):
«Շատ կարևոր է, ոչ միայն ֆինանսապես, այլև բարոյապես և իրավականորեն, որ Ռուսաստանը պատասխանատվություն կրի այս պատերազմը սանձազերծելու համար։ Այս ամբողջ գումարը ինչ-որ կերպ կապված է փոխհատուցման հարցի հետ», - ասել է Զելենսկին։
Նա համոզմունք է հայտնել, որ Ռուսաստանը «պետք է պատժվի» Ուկրաինայում իր գործողությունների համար։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)