Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել աջակցել ուկրաինական ճգնաժամի լուծման ջանքերին
Աշխարհ
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսին հայտարարել է, որ Կահիրեն պատրաստ է աջակցել ուկրաինական ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով լուծման ջանքերին։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով Եգիպտոսի ղեկավարի գրասենյակի հայտարարությանը։
Նշվում է, որ Եգիպտոսի նախագահը նման հայտարարություն է արել Կահիրեում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական ճգնաժամի զարգացումները և դրա լուծմանն ուղղված գործողությունները։ Նախագահը հայտնել է Եգիպտոսի աջակցությունը ճգնաժամը քաղաքական միջոցներով լուծելու բոլոր ջանքերին՝ վերահաստատելով Եգիպտոսի պատրաստակամությունը՝ տրամադրել անհրաժեշտ աջակցություն այս հարցում»,-ասված է նախագահի գրասենյակի հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)