Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած գործողություն կարժանանա հակազդեցության․ Լավրով
Աշխարհ
Ռուսաստանի դեմ ուղղված ցանկացած գործողություն, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառումը, կարժանանա հակազդեցության: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեջբերում է «Իզվեստիա»-ն։
«Կյանքը դարերի ընթացքում ապացուցել է, որ յուրաքանչյուր գործողություն ունի հակազդեցություն», - ասել է Լավրովը։
Դիվանագետը ընդգծել է, որ Ռուսաստանը ձգտում է համաձայնության գալ գործող և արդյունավետ մեխանիզմների շուրջ, որոնք կարող են ապահովել առևտրային և տնտեսական կապերը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)