Դմիտրիևը ժամանել է Մայամի՝ Ուիտկոֆի և Քուշների հետ Ուկրաինայի հարցով նոր բանակցությունների
Աշխարհ
RDIF-ի գործադիր տնօրեն Կիրիլ Դմիտրիևը Մայամիում սկսեց ուկրաինական կարգավորման շուրջ բանակցությունների երկրորդ օրը՝ հատուկ դեսպանորդ Սթիվ Վիտկոֆի և ԱՄՆ նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ։
Առաջին փուլը տեղի ունեցավ շաբաթ օրը, և Դմիտրիևը քննարկումը կառուցողական անվանեց։
Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ ԱՄՆ-ում կայանալիք բանակցությունների ընթացքում RDIF-ի ղեկավարը կստանա տեղեկատվություն Վաշինգտոնի և ուկրաինացիների հետ շփումների մասին, այնուհետև նա արդյունքների մասին կտեղեկացնի Վլադիմիր Պուտինին։


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)