Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կայցելի Թուրքիա
Թուրքիա
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնական այցով Թուրքիա կժամանի փետրվարի 25-ին, գրում է TRT Haber-ը։
Մերկելը հանդիպում կունենա նախագահ Աբդուլլահ Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։
Անգելա Մերկելի այցելության շրջանակներում երկկողմ հարաբերություններից զատ կքննարկվեն նաև Եվրամիությանը Թուրքիայի լիիրավ անդակցության հարցերը, Սիրիայում վերջին զարգացումները և, դրանով պայմանավորված, Թուրքիա-Սիրիա սահմանին տեղակայված Patriot զենիթա-հրթիռային համակարգերը։
Փետրվար ամսին Մերկելից բացի սպասվում է նաև գերմանիայի ՆԳ նախարարի և խորհրդարանական հանձնաժողովի անդամների այցը։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)