2025-ի օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է 1473 տուգանքի որոշում
Հայաստան
2025 թվականի օգոստոսի 19-ից ներհամայնքային տրանսպորտում իրականացված հսկողական աշխատանքների արդյունքում զանցանք թույլ տված անձանց մասով ընդունվել է 1473 տուգանքի որոշում: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի՝ դեկտեմբերի 22-ի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ըստ այդմ՝ առանց տոմս երթևեկելու համար կազմվել է 1107 վարչական ակտ, այլ անձի արտոնությունից օգտվելու համար՝ 99 վարչական ակտ, վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար՝ 267:
Համեմատելով առհասարակ 2024 և 2025 թվականներին տարբեր ոլորտներին վերաբերող կազմված արձանագրությունների թվերը՝ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ 2025 թվականի ընթացքում այդ թիվն ավելացել է 4000-ով, տոկոսային հարաբերակցությամբ՝ 250 տոկոսով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)