Չինաստանը դատապարտել է ԱՄՆ-ի կողմից վենեսուելական նավթատարի առգրավումը
Աշխարհ
Չինաստանը դեմ է արտահայտվել վենեսուելական նավթ տեղափոխող տանկերի առգրավմանը։ Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ամերիկյան կողմի գործողությունները այլ երկրների նավերը կամայականորեն կալանավորելու համար լրջորեն խախտում են միջազգային իրավունքը», - ասել է դիվանագետը։
Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ նման գործողությունները խախտում են ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներն ու սկզբունքները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)