Իսրայելը հաստատել է Արևմտյան ափին նոր հրեական բնակավայրեր կառուցելու ծրագիրը
Աշխարհ
Իսրայելի իշխանությունները հաստատել են Արևմտյան ափին19 նոր հրեական բնակավայրերի շինարարությունը։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Guardian թերթը։
Վերջին տարիներին նոր բնակավայրերի ընդհանուր թիվը հասնում է 69-ի։ Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչի խոսքով՝ սա ռեկորդային ցուցանիշ է։
Թերթը նշում է, որ Իսրայելի ներկայիս կառավարության օրոք Արևմտյան ափում հրեական բնակավայրերի թիվն աճել է գրեթե 50%-ով։ 2022 թվականին այնտեղ կար 141 բնակավայր։ Նոր շինարարության հաստատմամբ՝ այս թիվը հասել է 210-ի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)