Երկրի վրա G1 դասի մագնիսական փոթորիկ է նախատեսվում
Գիտություն և Մշակույթ
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալներով՝ երկուշաբթի՝ դեկտեմբերի 22-ին, Երկրի վրա կարող է տեղի ունենալ G1 մագնիտուդով թույլ մագնիսական փոթորիկ։
Պատճառը Արեգակի վրա դիտարկված պսակաձև անցքն է, ինչպես նաև դեկտեմբերի 20-ին տեղի ունեցած արեգակնային բռնկումների ակտիվությունը, երբ տեղի ունեցավ ինը բռնկում, այդ թվում՝ մեկը M դասի։
Ավելի վաղ ՏՀԻ-ն հայտնել էր, որ 2025 թվականի Նոր տարվան նախորդող շաբաթվա գեոմագնիսական պայմանները կլինեն համեմատաբար հանգիստ, սակայն Նոր տարուց առաջ սպասվում է արեգակնային ակտիվության հզոր ալիքների շարք։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ